-
02.04.2020|
23:06
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել միասին աղոթել կորոնավիրուսի համավարակի օրերին իրենց աշխատանքն իրականացնող լրատվամիջոցների համար։ Հռոմի պապը «Թվիթեր»–ի իր միկրոբլոգում գրել է.
-
02.04.2020|
23:05
Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությունները բացում են վրանային հիվանդանոցներ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:
-
02.04.2020|
23:02
Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը: «Կիպրոսում գնահատելով իրավիճակը, հաշվի առնելով դրամատիկ իրավիճակն այլ եվրոպական ու աշխարհի շատ երկրներում, մենք որոշել ենք երկարաձգել թռիչքների արգելքի ժամկետը ևս 14 օրով»,- «Թվիթեր»-ում գրել է տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:
-
02.04.2020|
22:54
Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
-
02.04.2020|
22:52
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որ խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել:
-
02.04.2020|
22:51
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:
-
02.04.2020|
22:50
Աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 000-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 49 000-ը: Ապաքինվածների թիվը 203153: Վարակվածների 95 տոկոսի հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 362 հաստատված դեպք կա:
-
02.04.2020|
22:49
ԱՄՆ-ն և Ռուսաստանը անցյալում ճգնաժամերի ընթացքում միմյանց հումանիտար օգնություն են ցուցաբերել, և անկասկած, կշարունակեն դա անել ապագայում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտեգուսը:
-
02.04.2020|
22:49
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել. «Արցախի իշխանություններն ընդառաջ չգնալով մեր կոչերին և անտեսելով կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգների մասին մեր զգուշացումները՝ չհետաձգեցին ընտրությունները։ Այս հարցում, թերևս, կար նաև կողմնակի շահագրգռվածություն։
-
02.04.2020|
22:46
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին վարակվել է կորոնավիրուսով՝ հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ նա Իրանի կառավարության կորոնավիրուսով վարակված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Իրանի խորհրդարանը Լարիջանիի հիվանդության մասին հայտնել է իր կայքում՝ տեղեկացնելով, որ նա բուժում է ստանում և գտնվում է կարանտինի մեջ: